Երեւան: Մեդիամաքս: «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնության անդամները նկարազարդել են Սյունիքի մարզի Հալիձոր, Շինուհայր եւ Խոտ համայնքների մանկապարտեզները:
Նկարազարդման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Երեւանից ժամանած 4 երիտասարդ նկարիչներ, այլեւ գյուղերի բնակիչները, մանկապարտեզների սաները եւ «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի ներկայացուցիչները:
«Մենք շնորհակալ ենք «Շնչող պատեր» նախաձեռնության անդամներին, ինչպես նաեւ մեր ընկերներին, ովքեր նվիրատվություններ են կատարել ծրագրի իրականացման համար: Երբ մենք խոսում ենք Տաթեւի վերածննդի մասին, ի նկատի ունենք ոչ միայն ծավալուն ծրագրերը, որոնք իրականացնում է մեր հիմնադրամը. երբեմն կարեւոր են նաեւ փոքր գործերը, որոնք փոխում են մարդկանց կյանքը: Ողջունելի է, որ այդպիսի ծրագրերում մեզ հաջողվում է ներգրավել մարդկանց, ովքեր կիսում են մեր արժեքները»,- Մեդիամաքս-ին ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Արեն Ափիկյանը:
«Շնչող պատեր» նախաձեռնությունը մեկնարկել էր 2013 թվականին, երբ դրա անդամները սեփական նախաձեռնությամբ նկարազարդել էին Երեւանի մի շարք հիվանդանոցների ու պոլիկլինիկաների մանկական բաժանմունքները:
2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. փետրվարը «Շնչող պատեր»-ի, Մեդիամաքսի եւ ԱրմենՏելի համատեղ ծրագրի շրջանակներում նկարազարդվել են 11 մանկապարտեզներ Երեւանում:
«Շնչող պատեր»-ի կամավորներին մարզ հրավիրելու գաղափարը հղացել է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը, որը մասնակի ֆինանսավորել է նախագծի իրականացումը:
Հալիձոր, Շինուհայր եւ Խոտ համայնքներում աշխատանքների իրականացման հիմնական միջոցները հավաքագրվել էին անհատների նվիրատվությունների հաշվին, ովքեր արձագանքել էին հիմնադրամի նախաձեռնությանը:
Հալիձոր, Շինուհայր եւ Խոտ համայնքներում աշխատանքների իրականացման հիմնական միջոցները հավաքագրվել էին անհատների նվիրատվությունների հաշվին, ովքեր արձագանքել էին հիմնադրամի նախաձեռնությանը:
Նկարազարդման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Երեւանից ժամանած 4 երիտասարդ նկարիչներ, այլեւ գյուղերի բնակիչները, մանկապարտեզների սաները եւ «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի ներկայացուցիչները:
«Մենք շնորհակալ ենք «Շնչող պատեր» նախաձեռնության անդամներին, ինչպես նաեւ մեր ընկերներին, ովքեր նվիրատվություններ են կատարել ծրագրի իրականացման համար: Երբ մենք խոսում ենք Տաթեւի վերածննդի մասին, ի նկատի ունենք ոչ միայն ծավալուն ծրագրերը, որոնք իրականացնում է մեր հիմնադրամը. երբեմն կարեւոր են նաեւ փոքր գործերը, որոնք փոխում են մարդկանց կյանքը: Ողջունելի է, որ այդպիսի ծրագրերում մեզ հաջողվում է ներգրավել մարդկանց, ովքեր կիսում են մեր արժեքները»,- Մեդիամաքս-ին ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Արեն Ափիկյանը:
«Շնչող պատեր» նախաձեռնությունը մեկնարկել էր 2013 թվականին, երբ դրա անդամները սեփական նախաձեռնությամբ նկարազարդել էին Երեւանի մի շարք հիվանդանոցների ու պոլիկլինիկաների մանկական բաժանմունքները:
2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. փետրվարը «Շնչող պատեր»-ի, Մեդիամաքսի եւ ԱրմենՏելի համատեղ ծրագրի շրջանակներում նկարազարդվել են 11 մանկապարտեզներ Երեւանում:
աղբյուրը՝ www.mediamax.am















Комментариев нет:
Отправить комментарий