ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

Բնակչություն` 890

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 83 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 12 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Խոտ։

Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Որոտանի ձախ կողմում՝ բարձրադիր սարավանդի վրա։ Հին Խոտ գյուղը գտնվում էր Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ 1205թ. Խազբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում խլում են, իսկ 1274թ. կրկին վերադարձվում է վանքին։
Հին գյուղում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող, իսկ քիչ հեռու՝ Խոտի վանք (5-6 դար) կոչվող եկեղեցիները։
Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները։ Ըստ ավանդության այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի խաչ կոչվածը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 209գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 705 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 146 գլուխ,
- խոզեր` 40 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 211:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 280 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1795 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1592 հա, որից`
- վարելահող` 529 հա, բազմամյա տնկարկ` 50 հա, խոտհարք` 31 հա, արոտ` 76 հա, այլ հողատեսք` 906 հա
- բնակավայրերի հողեր` 98 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 13 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 28 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 25 հա,
- հատուկ նշանակության հողեր` 31 հա,
- ջրային հողեր` 8 հա

Комментариев нет:

Отправить комментарий