,,Ոսկե աշուն միջոցառում,, Խոտի միջնակարգ դպրոցում



 2013 թ-ի նոյեմբերի 19-ին Խոտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Ոսկե աշուն>> միջոցառումը:Միջոցառմանը մասնակցում էին 5-11-րդ դաարանի աշակերտները:Միջոցառմանը յուրաքանչյուր դասարան ելույթ ունեցավ երգով,ասմունքով,պարային համարներով և բեմականացմանբ:Նրանք սեղանները զարդարել էին Սյունաց աշխարհի բարիքներով: Միջոցառմանը մասնակցում էին մի շարք հյուրեր,ուսուցիչներ և համայնքաբնակներ:

Սուրբ Զատիկը Խոտ գյուղում

Հին Խոտ գյուղ, Սյունիք


Խոտ գյուղը գտնվում էր Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Որոշ տեղեկությունների համաձայն այն կոչվել է նաև Խութիս, որը Տաթևի վանքի հարկատու գյուղերից մեկն էր:
1205թ. Խաղբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում խլում են, իսկ 1274թ. կրկին վերադարձվում է վանքին։ Հին գյուղում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող, իսկ քիչ հեռու՝ Խոտի վանք (5-6 դար) կոչվող եկեղեցիները։ Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները։
Գյուղը բնակեցված է եղել մինչև անցած դարի 70 ական թվականները, այնուհետև բնակչությունը բարձրանալով դեպի վեր ավելի հարդ տարածքում կառուցել են ներկայիս Խոտ կոչվող գյուղը:

«Մհեկ ալ կնանիքն են Ռուսաստանի ճընապան փըռնում»

Սուսաննա Շահնազարյան
Հին հումոր կա Խոտ գյուղի բնակաիչների մասին. եթե օրվա մեջ խոտցին դրսից ոչինչ տուն չի բերում, ինչ-որ իր մի սենյակից մյուսն է տեղափոխում: «Մհեկ  էն գյուղան պան չի մնացալ, գործի տեղ չկա, քանի կար, ջահել տղամարդիկ  էին Ռուսաստանի ճընապան փըռնում, մհեկ ալ  կնանիքն են սկսալ, կանչում են, տանում, վեր ռուսների հետի ճաշ էփեն, լավաշ թխեն: Այ քեզ ղեկավար, տեսնո՞ւմ ես, Պուտինը հայերին հետի հինչ ա անում, հափռին մեջին յուղուծու ա անում, վեր հայերը լավ ապրեն Ռուսաստանում»,- ասում է Վանիկ Ստեփանյանը, նկատի ունենալով  այլազգիների համար ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին ՌԴ նախագահի ստորագրած օրենքը:

Նրա կարծիքը կիսում է նաեւ Միշա Հովսեփյանը, ասելով, որ իր կնոջն էլ են կանչել Ռուսաստանի բարեկամները, որ գնա մի ռեստորանում ճաշ եփի, բայց «պասպորտ չունի, զագրանի հետի ալ 25 հազար պետի տան»:Նախկինում Խոտ գյուղն իսկապես տարածաշրջանի հարուստ տնտեսություններից մեկն էր, մանավանդ  գյուղի տարածքում կառուցված Գորիսի օդանավակայանի հետ մարդիկ մեծ հույսեր էին կապում, որ տնտեսությունն էլ ավելի կզարգանա: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնցից ամենակարեւորը ճանապարհների բարեկարգումն էր: Վերջինս, սակայն այսօր Խոտի ամենակարեւոր խնդիրն է համարվում, որն, ինչպես համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանն է նշում, համայնքի վերջին մի քանի քառամյա ծրագրերում «առաջին պատվավոր տեղն է զբաղեցնում»:

«Շնչող պատեր» են հայտնվել Խոտ, Շինուհայր եւ Հալիձոր համայնքների մանկապարտեզներում

Երեւան: Մեդիամաքս: «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնության անդամները նկարազարդել են Սյունիքի մարզի Հալիձոր, Շինուհայր եւ Խոտ համայնքների մանկապարտեզները:


«Շնչող պատեր»-ի կամավորներին մարզ հրավիրելու գաղափարը հղացել է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը, որը մասնակի ֆինանսավորել է նախագծի իրականացումը:

Հալիձոր, Շինուհայր եւ Խոտ համայնքներում աշխատանքների իրականացման հիմնական միջոցները հավաքագրվել էին անհատների նվիրատվությունների հաշվին, ովքեր արձագանքել էին հիմնադրամի նախաձեռնությանը: